Գրիգորի Կոզլով
Գրիգորի Կոզլով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1914 |
Ծննդավայր | Մոգիլյով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1987 (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և բեմանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Գրիգորի Կոզլով (ռուս.՝ Григо́рий Митрофа́нович Козло́в, սեպտեմբերի 15, 1914, Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ և նկարիչ-մուլտիպլիկատոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 15-ին, Մոգիլև քաղաքում, 1920-ականների սկզբին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1935-1936 թվականներին սովորել է Մոսֆիլմին կից մուլտիպլիկացիայի կուրսում։ Այդ ժամանակվանից աշխատել է Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայում` որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ 1939 թվականից` որպես բեմադրող նկարիչ, ավելի հաճախ աշխատելով ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների և Դմիտրի Բաբիչենկոյի հետ։ 1960 թվականից սկսել է նկարահանել ֆիլմեր` հանդես գալով որպես ռեժիսոր։ 1941-1945 թվականներին մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ Պատերազմի ավարտը դիմավորել է Բեռլինի մերձակայքում։ 1966 թվականից հետո պաշտոնապես հեռացել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայից և աշխատել է որպես նկարիչ-գրաֆիկ գրական պարբերականներում և ամսագրերում, նկարել է դիաֆիլմեր։ 1980-ական թվականներին պայմանագրով աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող նկարիչ Ռոման Դավիթովի ֆիլմերում։ Եղել է կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում, թաղված է Վվեդենսկյան գերեզմանոցում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը Վերա Խրոմովան է (1918—1987 թվական), տնտեսագետ, դուստրը` Տատյանա Սաբուրովան (1946 թվական)` պատմաբան է, թոռնիկը` Նադեժդա Սաբուրովան է (1973—2001 թվական)` ևս պատմաբան է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մուկ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս) № 2» (1960 թվական)
- «Մուկ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս) № 6» (1961 թվական)
- «Նկարչի հետ պատահած դեպք» (1962 թվական)
- «01 («Ֆիթիլ» № 20)» (1964 թվական)
- «Նոր տունը» (1964 թվական)
- «Բռնվեց» (1964 թվական)
- «Երկու անգամ ավելի շատ («Ֆիթիլ» № 27)» (1964 թվական)
- «Նկարը» (1965 թվական)
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական էջեր (մուլտֆիլմ)» (1939 թվական)
- «Ճանապարհորդություն դեպի հսկաների աշխարհ» (1947 թվական)
- «Ի՞նչ դառնալ (մուլտֆիլմ)» (1948 թվական)
- «Կախարդական գանձը (մուլտֆիլմ)» (1950 թվական)
- «Եղջերուն ու գայլը (մուլտֆիլմ)» (1950 թվական)
- «Թռիչք դեպի լուսին» (1953 թվական)
- «Սխալների կղզի» (1955 թվական)
- «Ստյոպա նավաստին» (1955 թվական)
- «Վերլիոկա (մուլտֆիլմ)» (1957 թվական)
- «Մի ճաշասենյակում...» (1957 թվական)
- «Տիկնիկները խոսք ունեն» (1957 թվական)
- «Պետյան և գայլը» (1958 թվական)
- «Ծույլ և անբան Վլասի պատմությունը» (1959 թվական)
- «Մուկ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս) № 2» (1960 թվական)
- «Մուկ (Մուլտիպլիկացիոն կոկորդիլոս) № 6» (1961 թվական)
- «Նկարչի հետ պատահած դեպք» (1962 թվական)
- «Հին ձայնապնակ» (1982 թվական)
- «Քարի որդին» (1982 թվական)
- «Քարի որդին և հսկան» (1986 թվական)
Նկարիչ-մուլտիպլիկատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աֆրիկայում շոգ է» (1936 թվական)
- «Հասարակության սիրելին» (1937 թվական)
- «Գողացված արևը (մուլտֆիլմ, 1943)» (1943 թվական)
- «Երգ Չապաևի մասին» (1944 թվական)
- «Գարնանային մեղեդիներ (մուլտֆիլմ)» (1946 թվական)
- «Աղվեսն ու կեռնեխը (մուլտֆիլմ)» (1946 թվական)
- «Խաղաղ բացատը» (1946 թվական)
- «Հրեղեն քուռկիկը» (1947 թվական)
- «Կախարդական գորգը» (1948 թվական)
- «Որսորդական հրացան (մուլտֆիլմ)» (1948 թվական)
- «Մաշենկայի համերգը» (1949 թվական)
- «Պարոն Ուոլքը» (1949 թվական)
- «Կախարդական զանգակ» (1949 թվական)
- «Անտառային ճանապարհորդներ» (1951 թվական)
- «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը» (1951 թվական)
- «Հեքիաթ անկենդան արքայադստեր և յոթ դյուցազունների մասին» (1951 թվական)
- «Ձյունանուշ (մուլտֆիլմ, 1952)» (1952 թվական)
- «Լյու եղբայրները» (1953 թվական)
- «Անտառային համերգ (մուլտֆիլմ)» (1953 թվական)
- «Թավուտում» (1954 թվական)
- «Դիկանկայի մոտակայքի ագարակի երեկոները» (1961 թվական)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Справочник Союза кинематографистов СССР (1981) составлено Г. Мирновым // М., БПСК, Московская типография № 6[1]:
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 332—333.
- Евгений Штейнер. Г. М. Козлов. — В кн.: Сто памятных датю М.: Сов. Художник, 1989, стр. 232—235.
- Малянтович К. Г. «Аниматоры Союзмультфильма», «Киноведческие записки» № 81. 12.03.2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Козлов, Григорий Митрофанович Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — RuData.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Կոզլով (անգլ.) Internet Movie Database կայքում
- Գրիգորի Կոզլով մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|